Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Արտակարգ դեպք Կոտայքում. Տիգրան Բաղյանի պրոֆեսիոնալ գործողությունները փրկեցին կյանքեր»

8 Հուլիսի, 2025

**Կինը փրկվել է ծայրահեղ քայլից՝ Նոր Հաճնի կամրջի վրա**

140c99ef900da4a3c72c9abdc92dd735_1751970755.webp

Այսօր՝ հուլիսի 8-ին, Կոտայքի մարզում տեղի է ունեցել արտակարգ դեպք։ Ժամը 12:30-ի սահմաններում Կոտայքի մարզի ոստիկանությունը ստացել է տեղեկություն, որ մի կին Նոր Հաճնի կամրջից մտադիր է ինքնասպանություն գործել։

Իրավապահներին ուղեկցել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Իրադարձության վայր ժամանել են ՊՈՒՇ-ի Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Դավիթ Քարիմյանի ղեկավարությամբ։ Նրանց օգնության է հասել նաև Աբովյանի փրկարար-հրշեջ ջոկատը։

Տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային վարչության Նաիրիի քննչական բաժին։ Քննիչների խումբը՝ բաժնի պետ Հայկարամ Հակոբյանի և նրա տեղակալ Տիգրան Բաղյանի ղեկավարությամբ, ժամանել է դեպքի վայր։

Շամշյանի տվյալներով՝ Տիգրան Բաղյանը մոտ 40 րոպե բանակցել է կնոջ հետ և համոզել հրաժարվել ծայրահեղ միջոցից։ Այնուհետև նրան տեղափոխել են անվտանգ վայր։

Նաիրիի քննչական բաժնում դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարրույթ։ Որոշ հանգամանքներ, նախաքննության շահերից ելնելով, չեն հրապարակվում։ Հայտնի է, որ կինը Կոտայքի մարզի բնակիչ է։

Հիշեցնենք, որ ՀՀ օրենքով՝ մեղադրյալը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը չի ապացուցվել դատարանի վերջնական դատավճռով։