Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

42-ամյա վարորդը Երևանում «Toyota»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի. երեխայի կյանքին վտանգ չի սպառնում

7 Հուլիսի, 2025

Վրաերթ Երևանում. 8-ամյա երեխա վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

075c7b60c3808914248c0f54f215166a_1751872557.webp

Հուլիսի 6-ին, ժամը 14:10-ին, Երևանի Կորի փողոցում վրաերթի է ենթարկվել 8-ամյա Սերգեյ Գ.-ն։ Իրականացրել է Երևանի 42-ամյա բնակիչ Ալեքսան Խ.-ն՝ «Toyota» ավտոմեքենայով։

Ինչպես տեղեկացվում է, վարորդը չի փախել դեպքի վայրից։

Երեխային բուժօգնություն ցույց տալու նպատակով տեղափոխել են հիվանդանոց, որտեղից, բժիշկների հետազոտումից հետո, նա ուղարկվել է տուն։

Վթարի վայր է ժամանել Երևանի ոստիկանության Պարեկային ծառայության աշխատակազմ՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի և նրա տեղակալ Ռաֆիկ Պրազյանի ղեկավարությամբ։

Տարածքը սահմանազատել են պարեկ Մնացական Մելքոնյանը և կրտսեր պարեկ Հարություն Մանուկյանը։

Դեպքի հանգամանքները պարզելու համար Երևան քաղաքի Քննչական վարչությունում փաստաթղթեր են կազմվում։ Վարորդը սթափության փորձաքննություն է անցել, որի արդյունքում հաստատվել է, որ ալկոհոլի ազդեցության տակ չի եղել։

Ծանուցում. Ըստ Հայաստանի Հանրապետության օրենսդրության, հանցագործության կասկածյալը կամ մեղադրյալը համարվում է անմեղ, մինչև դատարանի վճռով նրա մեղքն ապացուցվելը։