Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

**Վթար Երևանում. քաղաքապետարանի «BELARUS» տրակտորը բախվել է «Mercedes»-ի հետ՝ անվահեծի կոտրվելով**

7 Հուլիսի, 2025

40217501fb57f9ab4cce7300392abd4a_1751878298.webp

**Հուլիսի 6-ին Երևանի-Աշտարակ ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար**

Երեկ՝ հուլիսի 6-ին, ժամը 23:10-ի սահմաններում, Երևանի-Աշտարակ ավտոճանապարհի «Ֆլեշ» բենզալցակայանի մոտ «Mercedes» մակնիշի մեքենան բախվել է «BELARUS» տրակտորին:

Իրադարձության հետևանքով 1 անձ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն՝ բժշկական օգնություն ստանալու նպատակով: Առաջին օգնությունը վիրավորին ցուցաբերել են բենզալցակայանի աշխատակիցները և շտապօգնության բժիշկները:

Վթարի վայր է ժամանել Երևանի թիվ 12 հրշեջ-փրկարարական ջոկատ: Սկզբում այստեղ գտնվել են Կոտայքի մարզի պարեկային ծառայության աշխատակիցները, սակայն պարզվել է, որ տարածքը սպասարկում է Երևանի պարեկային ծառայությունը:

Բախման հետևանքով տրակտորի հետևի անվահեծը վնասվել է: Տրակտորը պատկանել է Աջափնյակի թաղապետարանի սանմաքրման ծառայությանը, և դեպքի ժամանակ այն օգտագործվում էր ճանապարհի մաքրման աշխատանքների համար:

Վարորդները մեղադրում են միմյանց վթարի համար: Երևանի պարեկային ծառայությունում կազմվում են փաստաթղթեր՝ պարզելու երկու վարորդների և վիրավորի ինքնությունը:

Նկատի ունեցեք. Քրեական գործով կասկածյալը կամ մեղադրյալը համարվում է անմեղ՝ մինչև դատարանի վճռով նրա մեղավորության հաստատումը: