Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ավան գյուղում հայտնաբերվել է ապօրինի զենք-զինամթերք. 64-ամյա տղամարդը ձերբակալվել է

11 Հունիսի, 2025

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման ուղղությամբ իրականացվող գործողությունները, որոնք, ըստ գերատեսչության, միտված են հանցագործությունների կանխարգելմանը և հանրային անվտանգության ապահովմանը։

NEWS.am-ին փոխանցած տեղեկատվության համաձայն՝ հերթական դեպքը արձանագրվել է Արագածոտնի մարզում։ Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Ավան գյուղի 64-ամյա բնակիչն իր տանը ապօրինի պահում է զինատեսակներ։

Հունիսի 8-ին տղամարդը հայտնաբերվել է, ձերբակալվել և տեղափոխվել ոստիկանության բաժին։ Նախաքննության ընթացքում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է 12 մմ տրամաչափի որսորդական հրազեն, օդաճնշիչ հրացան և 13 հատ 12 մմ տրամաչափի փամփուշտներ։

Նախաքննությունն ընթանում է, հանգամանքները պարզվում են։

Հիշեցում քաղաքացիներին

Ոստիկանությունը հիշեցնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն՝ ապօրինի կերպով զենք և զինամթերք պահելը քրեորեն պատժելի արարք է, սակայն կամավոր հանձնելու դեպքում անձը ազատվում է քրեական պատասխանատվությունից։