Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Պայթյուն «BYD» մեքենայում Երևանում. վարորդը հոսպիտալացվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն

6 Հուլիսի, 2025

**Պայթյուն Երևանում. վարորդը տեղափոխվել է Այրվածքաբանության կենտրոն**

737b2c54b5551a1b0f2582706d3ad0c6_1751821153.webp

Հուլիսի 5-ին, ժամը 11:00-ի սահմաններում, Երևանում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Շարուրի փողոցի թիվ 32 հասցեի մոտ գտնվող «BYD» մակնիշի ավտոմեքենայում գազի արտահոսքի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել, ինչի արդյունքում վիրավորվել է մեքենայի վարորդը։

Ինչպես տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Արթուր Մկրտչյանը, բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանը, ինչպես նաև Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի պարեկները՝ Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։

Տեղում ներկա են եղել նաև Երևանի թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի մասնագետները։ Վիրավոր վարորդը տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։

Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Երևանի քննչական վարչության Շենգավիթի բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբ՝ օրվա պատասխանատու հերթապահ քննչի գլխավորությամբ։ Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պարզելու դեպքի հանգամանքները և վիրավորի ու ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։

**Ծանուցում.**
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։