Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Զարմացած են, որ քավորից չի հրաժարվել

5 Հուլիսի, 2025

default.jpg

«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 19-ին Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանն ամուսնացրել է որդուն: Չնայած մեծ՝ մոտ 500 հոգանոց հարսանիք է եղել Գյումրու «Վիկտորիա» ռեստորանում, սակայն իշխանությունից, կարելի է ասել, հյուրեր գրեթե չեն եղել, միայն մարզպետ Դավիթ Առուշանյանը եւ մի քանի շարքային ՔՊ-ականներ են եղել։

Պատճառը մեզ ասացին այն է, որ ՔՊ-ական Անանիկ Ոսկանյանը որոշել է շարունակել պապենական քավորությունը: Հիշեցնենք, որ նա Մանվել Գրիգորյանի սանիկն է, որդու հարսանիքին էլ Մանվելի կինը՝ Նազիկն ու որդին են քավորությունը ստանձնել: Ներկա է եղել գեներալ Մանվելի գերդաստանը: Անանիկ Ոսկանյանը վախեցել է, որ դա դուր չի գա ՔՊ-ականներին եւ շառից-փորձանքից հեռու` քեֆ-ուրախություն է կազմակերպել։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում