Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Տրամփը ցանկանում է կարգավորել Ուկրաինայում առկա իրավիճակը

5 Հուլիսի, 2025

2027336113.jpg?20038863231751688264

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 5 հուլիս. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է կարգավորել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, սակայն չի կարող հստակ ասել, արդյոք դա տեղի կունենա:

«Ուկրաինայի իրավիճակը բաժին է ընկել (ԱՄՆ նախկին նախագահ Ջո) Բայդենին, ես ուղղակի փորձում եմ լուծում գտնել: Տեսնենք։ Չգիտեմ, չեմ կարող ձեզ ասել՝ դա տեղի կունենա, թե ոչ: Ես կցանկանայի, որ տեղի ունենա», — ասել է Թրամփը լրագրողներին՝ նախագահական ինքնաթիռում։

Ռուսաստանը Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն սկսել է 2022 թվականի փետրվարի 24-ին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այն բնորոշել է որպես «մարդկանց պաշտպանություն, ովքեր ութ տարի շարունակ ենթարկվել են կառավարող կիևյան ռեժիմի հալածանքների ու ցեղասպանության»։ Նա նշել է, որ հատուկ գործողությունը ստիպողական միջոց էր, և որ Ռուսաստանին «հնարավորություն չէր տրվել այլ կերպ վարվել՝ անվտանգության ոլորտում ստեղծված ռիսկերն այնքան մեծ էին, որ պատասխանել այլ ձևով հնարավոր չէր»։