Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Ռուսաստանը գոհ է ռազմական գործողությունների ընթացքից»․ ԱՄՆ-ում կանխատեսել են Ուկրաինայում փլուզում

4 Հուլիսի, 2025

273656153.jpg?2736564661751633755

Ռուսաստանը երեկ մեծ հպարտությամբ հայտարարեց ԼՆՀ-ի ամբողջական ազատագրման մասին: Սա նախկին Ուկրաինայի այն երկու տարածքներից մեկն է, որ մենք Դոնբաս ենք անվանում: Ուկրաինայի օկուպացիայի տակ մնացել էր այդ տարածքի մոտ երեք տոկոսը, բայց այժմ վերահսկողության տակ է վերցվել նաև այդ հատվածը, այսինքն՝ ամբողջ ԼՆՀ-ն:

Ռուսաստանը նաև զգալի հաջողությունների է հասել Դոնեցկում: Եվ այստեղ խոսքը նույնիսկ տարածքների մասին չէ. ռուսների համար ավելի կարևոր են մարդիկ:

Ռուսները ձգտում են զրկել Ուկրաինան մարտունակ բանակից՝ դա անելով նվազագույն կորուստներով: Ուստի նրանց գործողություններն ուղղված են ոչ այնքան տարածքների ցուցադրական ազատագրմանը, չնայած նրանք օրական մի քանի կիլոմետր առաջ են շարժվում, որքան Ուկրաինայի զինված ուժերի մոբիլիզացիոն ռեզերվի կրճատմանը: Հաշվի առնելով, որ ուկրաինական բանակի օրական կորուստները հաշվվում են հազարներով:

Ուկրաինան փլուզման եզրին է, իսկ Ռուսաստանը գոհ է մարտական գործողությունների ընթացքից: Պարոն Պուտինն ապահովել է ավելի շատ ռուս պատրիոտների աջակցությունը, ովքեր, հավանաբար, կցանկանային տեսնել ավելի ակտիվ գործողություններ: