Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Գրանդ Քենդի»-ի «ISUZU»-ն կողաշրջվել է Սյունիքի մարզում․ 2 վիրավոր

2 Հուլիսի, 2025

8c20c06368a64252c7f5ac39bfc8de97_1751470143.webp

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում՝ վարորդն ու ուղևորը տեղափոխվել են բուժհաստատություն

Այսօր՝ հուլիսի 2-ին, ժամը 17:20-ի սահմաններում, Երևանի բնակիչ 24-ամյա Ժորա Ի.-ն «ISUZU» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 212-րդ կիլոմետրի հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Վթարի հետևանքով վարորդը և ուղևորը՝ Սյունիքի մարզի 28-ամյա բնակիչ Վազգեն Հ.-ն, քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից։ Նրանց տեղում առաջին օգնություն է ցուցաբերվել, որից հետո Սիսիանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները տեղափոխել են բուժհաստատություն։

Դեպքի վայր է ժամանել Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը, որը հոսանքազրկել է ավտոմեքենան։ Ոստիկանության Սյունիքի մարզի գումարտակի պարեկային ծառայությունը սահմանազատել է տարածքը և ապահովել անվտանգությունը։

Վթարի մասին տեղեկությունը փոխանցվել է Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչությանը։ Նախաձեռնվել է քրեական գործ։

Տվյալներով՝ ավտոմեքենան պատկանում է «Գրանդ Քենդի» ընկերությանը և պաղպաղակ էր տեղափոխում։

Ըստ օրենքի՝ քրեական գործով կասկածյալն անմեղ է համարվում, մինչև դատավարության ընթացքում նրա մեղքն ապացուցվելու է օրենքով սահմանված կարգով։