Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ԱԶԲ-ն համաֆինանսավորում է Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցումը․ մեկնարկել են նախապատրաստական աշխատանքները

6 Հունիսի, 2025

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը հունիսի 5-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) առաքելությանը, որն այցելել է Հայաստան՝ Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային ենթահատվածի կառուցման ծրագրի նախապատրաստական աշխատանքները քննարկելու նպատակով։ Այս մասին հայտնում են հիմնադրամից։

Ըստ հաղորդագրության, ԱԶԲ-ն ծրագրի համար կտրամադրի 236 միլիոն եվրո համաֆինանսավորում։ Կառուցվելիք ճանապարհահատվածը շուրջ 27 կմ երկարություն կունենա, ներառելով մի քանի թունելներ և կամուրջներ։ Նախագիծը համաֆինանսավորվում է նաև Եվրոպական ներդրումային բանկի և ՀՀ կառավարության կողմից։

Արկադի Չերչինյանը, ողջունելով ԱԶԲ առաքելությանը, ընդգծել է հիմնադրամի և բանկի միջև առկա երկարամյա արդյունավետ համագործակցությունը, նշելով, որ առկա փորձն ամուր հիմք է հետագա հաջող համագործակցության համար։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ֆինանսավորման, գնումների գործընթացի, բնապահպանական և սոցիալական ազդեցությունների, ինչպես նաև ծրագրի աշխատանքային խմբի կարողությունների հետ կապված հարցեր։ Քննարկումների նպատակն է՝ նվազեցնել հնարավոր ռիսկերն ու բարձրացնել ծրագրի արդյունավետությունն առաջիկա փուլերում։

ԱԶԲ պատվիրակությունը արդեն մեկնել է Սյունիքի մարզ՝ տեղում ծրագրի դիտարկման և իրադրության գնահատման նպատակով։ Առաքելության շրջանակում աշխատանքային հանդիպումները կշարունակվեն մինչև հունիսի 13-ը։