Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

**Արտակարգ՝ Արարատի մարզում․ բնակիչները փրկել են վտանգված արագիլին, սպասում են բնապահպաններին**

25 Հունիսի, 2025

**Անօգնական արագիլի փրկության կոչ. Արարատի մարզի բնակիչները օգնություն են խնդրում**

908f91ee45066ee323c2e35b11f15443_1750833150.webp

Հունիսի 24-ին Արարատի մարզում տեղի է ունեցել արտակարգ դեպք։ 39-ամյա Բորիս Հայրապետյանը, երեկոյան տուն վերադառնալիս, փողոցում հայտնաբերել է հյուծված արագիլի և այն տարել իր տուն։

Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի, թռչունը գտնվում է ծանր վիճակում. այն դողում է, հրաժարվում է սնվել, ջուր խմել, ինչպես նաև չի կարողանում կանգնել կամ թռչել։

Բորիսի եղբայրը՝ Սայաթ Հայրապետյանը, փորձել է կապ հաստատել ՀՀ բնապահպանության նախարարության հետ, սակայն զանգերը մնացել են անպատասխան։ Նրան հաջողվել է կապվել միայն ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կենտրոնի հետ, որտեղ հայտնել են, որ այս պահին չեն կարող միջամտել։

Կոչ է հնչում բնապահպանական մարմիններին, կենդանասերներին և համապատասխան կազմակերպություններին՝ օգնության հասնելու հյուծված արագիլին, քանի որ ըստ տեղացիների, թռչունը ձագ է և առանց միջամտության երկար չի դիմանա։

Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի։

**Ծանուցում.** Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով։