Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Թրամփը հայհոյել է Իսրայելի ու Իրանի պատճառով

24 Հունիսի, 2025

2025103324.jpg?20251083011750767023

ՄՈՍԿՎԱ, 24 հունիսի — ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոպիտ բառերով արտահայտել է իր դժգոհությունը Իրանի ու Իսրայելի միջև հակամարտության երկու կողմերից էլ։ Ըստ Sky News-ի՝ նա ասել է. «Իրանն ու Իսրայելն այնքան երկար ու դաժան են կռվում, որ արդեն չեն հասկանում, թե ինչ *** են անում։ Դուք հասկանո՞ւմ եք»։

Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարն ասել էր, որ դժգոհ է Իսրայելի գործողություններից՝ Իրանի հետ զինադադարի հայտարարությունից հետո, և ընդունել, որ ստիպված կլինի «հանդարտեցնել» Թել Ավիվը։

Երեկոյան Սպիտակ տան տերը հայտարարել էր, որ Թեհրանն ու Թել Ավիվը պայմանավորվել են զինադադարի մասին, որը 24 ժամ հետո պետք է դառնա «12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտ»։ Նրա խոսքով՝ առաջինը կրակը կդադարեցնի Իրանը, իսկ դրանից 12 ժամ հետո՝ Թել Ավիվը։

Այսօր ավելի վաղ Իսրայելի պետական հեռուստառադիոընկերությունը հայտնել էր, որ Իրանը հրթիռ է արձակել հրեական պետության հյուսիսային հատվածի ուղղությամբ՝ կողմերի կրակի դադարեցման մասին հայտարարությունից հետո։ Իր հերթին, Թեհրանը նման պնդումները անվանել է սուտ։