Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Մեծ Պարնի առողջության կենտրոն»-ի տնօրենի բնակարանից Սպիտակում գողացել են ոսկյա զարդեր

24 Հունիսի, 2025

352313e64eae06deae1e095fce462d10_1750746350.webp

Հունիսի 9-ին Լոռու մարզում գրանցվել է բնակարանային գողության դեպք։ Իրադարձությունը տեղի է ունեցել Սպիտակ քաղաքի Շվեյցարական թաղամասում։

Հայտնի է դարձել, որ ժամը 18:25-ին Սպիտակի ոստիկանություն է դիմել 65-ամյա Մարինե Լ.-ն՝ հայտնելով, որ անհայտ անձինք տեխնիկական միջոցներով բացել են նրա բնակարանի խոհանոցի ճաղավանդակը, մտել տուն, խառնել իրերը և գողացել ոսկյա զարդեր ննջասենյակից։

Դեպքի վերաբերյալ ոստիկանությունը կազմել է համապատասխան փաստաթղթեր և դրանք փոխանցել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի բաժին։

Հայտնի է, որ տուժողն աշխատում է «Մեծ Պարնի առողջության կենտրոնում» որպես տնօրեն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։