Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 593 դեպք, որից 319-ը՝ արտակարգ

1 Դեկտեմբերի, 2025

593540632_843538461975591_2685425069251471309_n.jpg

Նոյեմբերի 24-ից 30-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 593 դեպք, որից 319-ը՝ արտակարգ:

Մասնավորապես՝ հրդեհի՝ 226, պայթյունի, զինամթերքի հայտնաբերման՝ 3-ական, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, քարաթափման՝ 1-ական, բնական հրդեհի՝ 6, դիակի հայտնաբերման, կեղծ ահազանգի՝ 2-ական, թունավորման՝ 8, ինքնասպանության փորձի՝ 11, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 69, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 150, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 50, հրդեհի կեղծ կանչի՝ 36, 25 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 7 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 6 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 7 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 137, զոհվել՝ 10 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 1 մարդ:

%post_link%