Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 25-26-ը

26 Նոյեմբերի, 2025

Screenshot-2025-11-26-115318.jpg

Բացահայտվել է 160 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝
61 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
17 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
10 դեպք՝ փաստաթուղթ կեղծելու,
9 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
8 դեպք՝ հոգեկան ներգործության,
7 դեպք՝ աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու,
4-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության, ծառերը, թփերը ապօրինի հատելու,
3 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
2-ական դեպք՝ կողոպուտի, վստահված գույքի հափշտակման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու։

Բացահայտվել է կաշառակերության, իրացման նպատակով կեղծ ալկոհոլային խմիչքների և այլ արտադրանքի շրջանառության, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, ինչպես նաև շենքերի կամ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու կամ անձին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու, հողը փչացնելու, սառը զենքի հայտնաբերման և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ 3 դեպք՝ բնակարանային գողության։
Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 14 ավտովթար․ 31 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

%post_link%