Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 564 դեպք, որից 265-ը՝ արտակարգ

24 Նոյեմբերի, 2025

588505862_838200312509406_3016385272808177487_n.jpg

Նոյեմբերի 17-ից 23-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 564 դեպք, որից 265-ը՝ արտակարգ:

Մասնավորապես՝ հրդեհի՝ 173, փլուզման, պայթյունի, երկրաշարժի, զինամթերքի հայտնաբերման, որոնողափրկարարական՝ 1-ական, բնական հրդեհի՝ 6, դիակի հայտնաբերման՝ 2, կեղծ ահազանգի՝ 4, օձի նկատման՝ 3, թունավորման՝ 9, ինքնասպանության փորձի՝ 14, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 70, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 173, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 33, հրդեհի կեղծ կանչի՝ 35, 37 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 6 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 3 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 6 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 135, զոհվել՝ 17 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 9 մարդ:

%post_link%