Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ՔՊ-ում քննարկել են Ժաննա Անդրեասյանի հնարավոր հրաժարականի հարցը

14 Նոյեմբերի, 2025

default.jpg

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում քննարկվել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հնարավոր հրաժարականի հարցը։ Մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ վարչության անդամները փորձել են հասկանալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը նախարարի հեռացման վերաբերյալ, սակայն նա, ինչպես սովորաբար, հստակ պատասխան չի տվել:

Մեր աղբյուրների պնդմամբ՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԿԳՄՍ հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը իր մտերիմ շրջապատում հայտնել է, որ առաջիկայում անպայմանորեն փոփոխություն է սպասվում, եւ Անդրեասյանի փոխարեն ինքը կնշանակվի ԿԳՄՍ նախարարի պաշտոնում։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել Սիսակ Գաբրիելյանից՝ որքանով է այս տեղեկությունը համապատասխանում իրականությանը։ Պատգամավորը կարճ պատասխանեց, թե լուրը իրականությանը չի համապատասխանում։

Նշենք, որ իշխանության ներսում՝ հատկապես կառավարությունում եւ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում, առկա է դժգոհություն այն հանգամանքից, որ Անդրեասյանի ընկերուհին՝ Մանկավարժական համալսարանի նախկին ռեկտոր Սրբուհի Գեւորգյանը, ենթարկվել է պատասխանատվության կոռուպցիոն մեխանիզմների մեջ ներգրավված լինելու համար, մինչդեռ Անդրեասյանը կարողացել է խուսափել որեւէ իրավական հետեւանքից՝ չնայած նրան, որ համալսարանում կատարվող բոլոր իրադարձություններից քաջատեղյակ է»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում