Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Պռոշյան գյուղում հրդեհ է բռնկվել ընթացող «Mercedes»-ում

4 Նոյեմբերի, 2025

95cf85f0b97ee4d96b40f87993543c6b_1762269437.webp

Նոյեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ կժամանեին Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, «Mercedes» մակնիշի շարժիչի հատվածում առաջացած կրակի տարածումը կանխել, ապա մարել են «Mercedes»-ի վարորդը, քաղաքացիները, հիմնականում՝ բեռնատար ավտոմեքենայի մի վարորդ և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Ժամանած հրշեջները կատարել են հովացման աշխատանքներ:

Պարեկային ծառայությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում վարորդն ասում էր, որ մեքենան վարելիս է եղել, երբ նկատել է կրակ և ծուխ, անմիջապես կանգնել է ու օգնության հասած քաղաքացիների ու պարեկների հետ կանխել են կրակի տարածումը:

%post_link%