Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

**”Թրամփը դավաճանեց Թեհրանի համաձայնագրերին ու իր ընտրողներին. Արաղչի”**

22 Հունիսի, 2025

da73a6d52c54c81d1fe47a74d43983fa_1750597302.jpg

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Ստամբուլում տված հանդիպման ժամանակ մեղադրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Իրանի նկատմամբ ռազմական գործողություններ սկսելու մեջ։ Նրա խոսքով՝ վերջինս խախտել է Թեհրանի հետ կնքված համաձայնագրերը և հետևողական չի եղել իր նախընտրական խոստումների նկատմամբ։

«ԱՄՆ նախագահը պարտավոր էր դադարեցնել Մերձավոր Արևելքում անվերջանալի պատերազմները, սակայն նա դավաճանել է ինչպես Իրանին, այնպես էլ իր ընտրողներին՝ զիջելով պատերազմի կոչերին»,— հայտարարել է Արաղչին։

Իրանի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ Ամերիկայի գործողությունները խախտում են միջազգային իրավունքը և հուշում են, որ Վաշինգտոնն ակտիվորեն պաշտպանում է Իսրայելի շահերը՝ զոհաբերելով ամերիկացիների համար անվտանգությունն ու բարեկեցությունը։