Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Երկիր մեդիան» վերադառնում է եթեր. ղեկավար կազմը փոխում են, քարոզչական հարթակ են ստեղծում

15 Հոկտեմբերի, 2025

default.jpg

«Հրապարակ» թերթը գրում է. «Ամիսներ շարունակ եթեր չհեռարձակվող «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը շուտով կրկին կվերսկսի աշխատանքները, ամենայն հավանականությամբ՝ նոյեմբերից։

Հեռուստադիտողին այն հասանելի կդառնա կաբելային հեռարձակման միջոցով, քանի որ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը հեռուստաընկերությանը մեկ տարի առաջ զրկել է հեռուստաեթերից։ «Երկիր մեդիայի» վերահեռարձակման նախաձեռնությունը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանինն է։ Հավանաբար, ընտրություններին ընդառաջ դաշնակցականները փորձում են քարոզչական հարթակ ստեղծել իրենց համար։

Կփոխվի նաեւ ղեկավար կազմը՝ նախկին տնօրեն Բագրատ Եսայանից դժգոհ են։ Հեռուստաընկերության տնօրինությունը կստանձնի ՀՅԴ հանրային կապերի պատասխանատու Արտակ Սարգսյանը, լուրերի բաժնի խմբագիր կնշանակվի yerkir.am կայքի խմբագիր Վահե Սարգսյանը։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ՀԸ տնօրեն Բ․ Եսայանն իր էջում գրառում էր արել, որ բովանդակային եւ ծրագրային թարմացման, տեխնիկական վերազինման աշխատանքների իրականացման համար ժամանակավորապես դադարեցվում է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության ծրագրերի հեռարձակումը։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում