Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Պուտինի հետ հանդիպելու համար Արաղչին մեկնում է Մոսկվա

22 Հունիսի, 2025

aeda73ad8d504ae5a2afd5362ee7dcbe_1750590194.jpg

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այսօր Ստամբուլում անցկացրած մամուլի ասուլիսում հայտարարել է Մոսկվա կատարելիք այցելության մասին։ Նրա խոսքով՝ հունիսի 23-ին՝ վաղը, նա հանդիպում է ունենալու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Վաղն առավոտյան եմ հանդիպում նախագահ Պուտինի հետ։ Ռուսաստանը Իրանի բարեկամն է», – նշել է Արաղչին։

Ավելի վաղ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը իր Telegram-յան էջում գրառում էր կատարել ԱՄՆ-ի գործողությունների մասին։ Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը եկել էր իշխանության որպես խաղաղություն պահպանող նախագահ, իր երկրի համար նոր պատերազմ է սկսել։

Հիշատակենք, որ ԱՄՆ-ը վերջին շրջանում ուղղակիորեն միջամտել է Իսրայելի և Իրանի բախումներին՝ հարվածներ հասցնելով Իրանի միջուկային օբյեկտներին։ Թրամփը հայտարարել է, որ հարվածները «լիովին ոչնչացրել են» Իրանի միջուկային հարստացման օբյեկտները՝ Թեհրանին կոչ անելով «խաղաղություն հաստատել», հակառակ դեպքում՝ սպառնալով «ավելի մեծ» հարվածներով։