Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Արման Թաթոյանի ուշացած հայտը. հարցեր առանց պատասխանների

11 Հոկտեմբերի, 2025

default.jpg

«Թերթ» օրաթերթը գրում է. «Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, որն իր պաշտոնավարման տարիներից այդքան էլ վատ հիշողություններ չի թողել, հիմա որոշել է մտնել քաղաքականություն։ Թաթոյանի նման ցանկության մասին մենք գրել էինք դեռ ամիսներ առաջ՝ նաև տեղեկացնելով, որ բանակցություններ է վարում տարբեր կուսակցությունների հետ: Բանակցությունները, կարծես, ինչ-որ արդյունք տվել են, իսկ թե ինչ ելքով, կանդրադառնանք առաջիկայում: Նա օրերս ազդարարեց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ձևավորման մասին, որը նաև առաջիկա խորհրդարանական ընտրապայքարին մասնակցելու հայտ կներկայացնի: Հասկանալի է, արդեն որպես քաղաքական ուժ (կուսակցություն, կուսակցությունների դաշինք):

Ավելին, Թաթոյանն ասել է, որ իրենք հավակնում են իշխանություն ձևավորել, իսկ ինքը հավակնում է ՀՀ վարչապետի պաշտոնին: Իհարկե, յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է զբաղվել քաղաքականությամբ, մասնակցել ընտրությունների, հավակնել հաղթանակի:

Սակայն բանն այն է, որ Հայաստանյան քաղաքական դաշտը կրկին ականատես է դառնում մի երևույթի, որը հաճախ ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ։ Նախ՝ մեր քաղաքական դաշտում հաճախ անհատական ամբիցիաները, որոնք ինքնին վատ բան չեն չափի մեջ, քաղաքական գործիչներին կտրում են իրականությունից ու իրատեսությունից: Բայց սա էլ դեռ մի կողմ: Հայաստանյան քաղաքական դաշտի համար ամենացավոտ խնդիրներից մեկը մնում է ուշացածության սինդրոմը:

Եվ այս դեպքում էլ ամենակարևոր հարցը մնում է նույնը՝ ինչո՞ւ հենց հիմա։ Թաթոյանը տարիներ շարունակ խուսափում էր քաղաքական հայտարարություններից, իրեն մաքսիմալ հեռու էր պահում ընդդիմադիր հարթակներից. խուսափում էր նույնիսկ իր՝ քաղաքական դաշտ մտնելու մասին տեղեկությունների մասին հարցերին ուղիղ պատասխան տալուց։ Եվ ահա, նրա այս ակտիվությունը համընկավ երկրի ներսում ուժեղացող նոր ընտրական ցիկլի սպասումների հետ։ Բնական է, որ հասարակության շրջանում հարց է առաջանում՝ սա գաղափարակա՞ն ընտրություն է, թե՞, ավելի շուտ, իրավիճակային շանսի օգտագործում։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում