Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ռոմանոս Պետրոսյանը նոր «թակարդ» է լարել ՀԷՑ–ում

10 Հոկտեմբերի, 2025

default.jpg

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի ժամանակավոր պաշտոնակատարի աշխատանքը ստանձնելուց հետո հարցախույզ է սկսել նոր աշխատավայրի կենտրոնական ապարատում։ Հերթով, մեկիկ-մեկիկ աշխատակիցներին իր մոտ է կանչել եւ հետաքրքրվել, թե ինչն է իրենց կապում ՀԷՑ նախկին գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանի հետ, բացի այն, որ եղել է իրենց վերադասը: Նրանք, ովքեր միամտաբար խոստովանել են իրենց մտերմության, ասենք` ուսանողական կամ այլ հարաբերությունների մասին, զրկվել են աշխատանքից:

Ռոմանոս Պետրոսյանն անմիջապես ստորագրել է նրանց ազատման հրամանները։ Առաջին միամիտներից հետո լուրը տարածվել է, եւ ոմանք սկսել են թաքցնել, ուրանալ Ղազինյանի հետ մտերմությունը: Պատմում են, որ անգամ նրա սանիկն է չորով հերքել, թե կապ ունի Դավիթ Ղազինյանի հետ, ու այդպես մնացել է աշխատելու։

Ըստ ամենայնի, Ռոմանոս Պետրոսյանին շատ է դուր եկել իր նոր կարգավիճակը, թվանոց՝ ամսական 5.2 մլն դրամ մաքուր աշխատավարձ, որը ստանում է բանտում գտնվող սեփականատիրոջից, անսահմանափակ իշխանություն եւ մարդկանց ճակատագրերը տնօրինելու հնարավորություն: Նա այժմ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն է, բայց, ըստ ամենայնի, արդեն մտածում է, որ կարող է ՀԷՑ գլխավոր տնօրեն աշխատել եւ հիմնավորվել այստեղ։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում