Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ՊԵԿ-ը տարեկան հարյուրավոր միլիոն դրամների վնաս է հասցնում Հայաստանի տնտեսությանը. Վահրամ Միրաքյան

22 Սեպտեմբերի, 2025

23d92b0d87bc96063bbf04c73d0534d7_1758524860.jpg

ՊԵԿ-ի e-Invoicing համակարգի խնդիրները տարեկան հարյուրավոր միլիոն դրամի վնաս են հասցնում Հայաստանի տնտեսությանը։ Խնդիրը կապված է համակարգի կայունության հետ, որը հաճախ անհասանելի է դառնում կամ դանդաղ աշխատում՝ խափանելով գործարքների և հաշվետվությունների ներկայացման գործընթացը։

«Մանթաշյանց» գործարարների միության համահիմնադիր և նախագահ Վահրամ Միրաքյանի խոսքով՝ համակարգի խափանումները կանոնավոր դարձած երևույթ են։ «Գրեթե ամեն ամիս, հատկապես 17-22-րդ օրերի միջակայքում, e-Invoicing-ը դադարում է աշխատել կամ դանդաղում է։ Այս խնդիրը տարիներ շարունակ չի լուծվում, ինչը բիզնեսի համար լուրջ խոչընդոտ է»,- նշել է նա։

Համակարգի անկայունությունը հանգեցնում է գործարքների ուշացման, ինչն իր հերթին բարձրացնում է տնտեսական գործունեության ծախսերը։ Տնտեսագիտության մեջ արագ գործարքները կարևոր են երեք հիմնական պատճառով․

  1. Տրանսակցիոն ծախսեր․ Որքան արագ է իրականացվում գործարքը, այնքան ցածր են դրա հետ կապված ծախսերը, ինչը խթանում է ավելի շատ գործարքներ։
  2. Փողի շրջանառության արագություն․ Փողի արագ շրջանառությունը նպաստում է ՀՆԱ-ի աճին։ Տվյալներով՝ փողի շրջանառության 10%-ով արագացումը կարող է բերել 2-3% ՀՆԱ-ի աճ։
  3. Մրցակցային առավելություն․ Արդյունավետ և կայուն համակարգ ունեցող երկրներն ավելի շատ ներդրումներ են գրավում, իսկ բիզնեսը դառնում է ավելի վստահելի։

Վահրամ Միրաքյանը նշել է, որ եթե հաշվարկվի, թե տարեկան քանի ժամ է համակարգը չի աշխատում, կարելի է գնահատել Հայաստանի ՀՆԱ-ին հասցված վնասը։ «Արդյունքը կլինի շատ մեծ գումար»,- ասել է նա։

Բացի այդ, նա քննադատել է ՊԵԿ-ի մոտեցումը․ «Երբ հարկատուն ուշացնում է հարկերի վճարումը, նրան տուգանում են, բայց երբ ՊԵԿ-ի համակարգի խափանման պատճառով բիզնեսները վնաս են կրում, պատասխանատվություն չկա։ Վերջերս ՊԵԿ-ը սկսել է ներողություն խնդրել, բայց արդար մոտեցումը պետք է լինի երկկողմանի»,- ավելացրել է Միրաքյանը։