Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Իրանը հարվածել է Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանին ու ռազմական բազաներին

21 Հունիսի, 2025

ed755ca8c22e4fbd3f7196e783a675bf_1750502842.jpg

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հրթիռներ է արձակել Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանի և ռազմական օբյեկտների ուղղությամբ։

ԻՀՊԿ-ն հունիսի 21-ի վաղ առավոտյան հայտարարել է «Իրական խոստում» գործողության 18-րդ փուլի մեկնարկի մասին։ Գործողության ընթացքում օգտագործվել են կամիկաձե անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ Shahed 136 մոդելը, ինչպես նաև ճշգրիտ հրթիռներ՝ հեղուկ և պինդ վառելիքով։

Իրանական կողմի տվյալներով՝ հարվածները հաջողությամբ խոցել են «Բեն Գուրիոն» օդանավակայանի և ռազմական լոգիստիկ կենտրոնների թիրախները։ Իսրայելի պաշտպանական համակարգերը, ըստ ԻՀՊԿ-ի, չեն կարողացել կանխել անօդաչու սարքերի հարվածները։