Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ՀՅԴ–ի խորքերում կրքերը շարունակում են եռալ

10 Սեպտեմբերի, 2025

default.jpg

«Իրավունք» թերթը գրում է. «Ինչպես վերջերս ներկայացնելու առիթ ունեցել ենք, ՀՅԴ-ի ներսում՝ ներքին շերտերում, բուռն կրքեր են եռում` կապված ներկա խորհրդարանական թիվ 1 ընդդիմության, որի հիմնական ուժը հենց ՀՅԴ-ն է, մեղմ ասած, պասիվ գործունեության հետ:

Եվ ահա, ըստ նույն աղբյուրի, թեեւ վերջին հանրահավաքը, որի կազմակերպիչը ՀՅԴ–ն էր, միտված էր նաեւ ցույց տալու, որ գործում են, այդ թվում՝ ոչ մի դեպքում մոռացության չեն տալիս Արցախը, ներքին օղակներում դժգոհությունը շարունակվում է:

«Այն, որ հավաքը, մեղմ ասած, մարդաշատ չստացվեց, նաեւ դրա արդյունք է: Շարքերում չեն հասկանում՝ ի՞նչ են անում, ինչո՞ւ: Բնական է, որ այդ դեպքում, մեղմ արտահայտվեմ, խոսք ու վեճերն էլ դառնում են համատարած»,- ներկա իրավիճակը մեկնաբանեց մեր միանգամայն տեղյակ աղբյուրը:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում