Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Բախվել են Աշտարակ-Սասունիկ թիվ 15 երթուղին սպասարկող «JAC» միկրոավտոբուսը և «Opel Astra»-ն

6 Սեպտեմբերի, 2025

Screenshot_2-3.png

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 33 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ 61-ամյա Ռուբիկ Կ․-ի վարած Աշտարակ-Սասունիկ թիվ 15 երթուղին սպասարկող «JAC» մակնիշի միկրոավտոբուսը և 65-ամյա Ռուդիկ Ա․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է դաշտում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel Astra»-ի վարորդին օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, սակայն  նա հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։

%post_link%