Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ջինսով գնացել է քննության՝ կտրել են

5 Սեպտեմբերի, 2025

default.jpg

«Հրապարակ» թերթը գրում է. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի մրցույթի տապալումից հետո հիվանդանոցի աշխատակազմում խուճապային տրամադրություններ են սկսվել։ Առանց այն էլ Նարեկ Զեյնալյանի՝ տնօրենի ԺՊ նշանակվելուց հետո մի քանի ամիս է՝ հիվանդանոցում անտերության վիճակ է:

Զեյնալյանը չի թաքցրել, որ դեռ օդից կախված վիճակում է․ երբ լինի նշանակումը, այն ժամանակ էլ ընթացք կտա ԲԿ-ի խնդիրների լուծմանը՝ սարքավորումների, բժշկական ապարատների ձեռքբերում եւ այլն։

Փաստորեն, նա ի սկզբանե վստահ չի եղել, որ կնշանակվի, եւ կանխատեսել է, որ իրեն քցելու են, ուստի գնումների գործընթացին մոտ չի գնացել։ Մեզ ասացին նաեւ, որ իրականում հանձնաժողովը Նարեկ Զեյնալյանին ցածր է գնահատել բանավոր փուլում (մոտ 88,9 միավոր, անցողիկը 90-ն է)` ելնելով ոչ թե նրա պատասխաններից, այլ արտաքին տեսքից։

Բանն այն է, որ Նարեկ Զեյնալյանը քննության է գնացել ազատ ոճի հագուստով՝ ջինսով, վերնաշապիկի վերեւի կոճակները բաց, իսկ իր մրցակից Նարեկ Վանեսյանը եղել է կոստյում-շալվարով։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում