Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Կոտայքի մարզում «Honda»-ն բախվել է երկաթբետոնե արգելապատնեշներին, առաջ ընթացել և բախվել ծառերին. կա տուժած

2 Սեպտեմբերի, 2025

23f75ed67898932b3ebd75fe53b4f58c_1756808576-e1756815461116.webp

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12:10-ի սահմաններում «Honda» մակնիշի ավտոմեքենան Իջևան – Սևան – Երևան ավտոճանապարհի 92 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին, կոտրել դրանք, ապա առաջ ընթացել ու բախվել ծառերին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։

%post_link%