Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Նորաշեն գյուղում 39-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 63-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

1 Սեպտեմբերի, 2025

220e62551ff8c3b43bcf25fdaff86bd1_1756723576.webp

Oգոստոսի 31-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Նորաշեն գյուղում Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Վոլոդիա Հ․-ն իր վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ 63-ամյա Պետիկ Հ․-ին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնության և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին տեղափոխել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Դեպքի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

%post_link%