Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Մյասնիկյան պողոտայում բախվել են Toyota-ն և MAN մակնիշի ավտոբուսը․ կա տուժած

31 Օգոստոսի, 2025

538437548_764290346567070_6809868416241327825_n.jpg

Օգոստոսի 30-ին, ժամը 18:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Toyota» մակնիշի ավտոմեքենան և «MAN» մակնիշի ավտոբուսը․ շարժիչների հատվածից առկա է վառելիքի արտահոսք։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, փակել գազի բալոնների փականները, հոսանքազրկել «Toyota» մակնիշի ավտոմեքենան և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։

%post_link%