Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Արևմտյան Աֆրիկայի ափերին նավակի խորտակման հետևանքով զոհվել է առնվազն 70 միգրանտ

30 Օգոստոսի, 2025

blShCCLl7L3AVA4ng2zDVWFLAmPgqebx1yehsjEt.webp

Արևմտյան Աֆրիկայի ափերի մոտ՝ դեպի Եվրոպա միգրացիոն հայտնի ուղու վրա, միգրանտներ տեղափոխող նավակի խորտակման հետևանքով զոհվել է առնվազն 70 մարդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Reuters–ը՝ այս մասին հայտարարել է Գամբիայի արտաքին գործերի նախարարությունը:

Նախարարությունից նշել են, որ ևս 30 մարդ, ենթադրաբար, զոհվել է, երբ օգոստոսի 27–ի առավոտյան Մավրիտանիայի ափերի մոտ խորտակվել է Գամբիայից մեկնած նավը: Նավակը, ենթադրաբար, շարժվել էր Գամբիայից: Նավի մեջ հիմնականում գամբիացիներ և սենեգալցիներ են եղել: Նավակը տեղափոխելիս է եղել մոտ 150 ուղևորի, որոնցից 16-ը փրկվել է։ Մավրիտանիայի իշխանությունները 70 դի են հայտնաբերել: Ականատեսների վկայություններով՝ ավելի քան 100 մարդ կարող է մահացած լինել: Ատլանտյան միգրացիոն ուղին՝ Արևմտյան Աֆրիկայի ափերից դեպի Կանարյան կղզիներ, որը սովորաբար օգտագործում են աֆրիկացի միգրանտները՝ փորձելով հասնել Իսպանիա, համարվում է աշխարհի ամենամահացուներից մեկը:

%post_link%