Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ինչո՞ւ է հայ–վրացական հարաբերություններում «սև կատու» անցել

21 Հունիսի, 2025

default.jpg

«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով, հայ-վրացական դարավոր բարեկամական հարաբերություններում լարում է առաջացել այն բանից հետո, երբ Բիձինա Իվանիշվիլու նախկին անձնական ֆինանսիստ Գիորգի Բաչիաշվիլուն հաջողվել է Հայաստանի տարածքով փախչել Վրաստանից։ Փախուստը տեղի է ունեցել մարտի կեսերին, Բաչիաշվիլին մեղադրվում է առանձնապես խոշոր չափի գումարի հափշտակության եւ ապօրինի փողերի լվացման հոդվածներով։

Մեր աղբյուրները փոխանցում են, որ հայ-վրացական սահմանին վերջին շաբաթների խստացումներն էլ կատարվածի հետեւանքն են։ Հայտնի է, որ տեւական ժամանակ է՝ հայկական ապրանք տեղափոխող բեռնատարները կանգնեցվում են Վրաստանի սահմանին, ուղղվում Գեյզի անցակետ, ինչն ավելացնում է ինչպես ժամանակային, այնպես էլ ֆինանսական կորուստները։ Պաշտոնական բացատրություն այն է, թե արտահանվող ապրանքները պետք է փորձաքննության ենթարկվեն, մինչդեռ տարանցիկ երկրի՝ փորձաքննություն իրականացնելու իրավունքները սահմանափակ են` զենք եւ թմրանյութ թույլ չտալու համար։

Բայց հայ-վրացական սահմանում հսկողությունն ուժեղացվել է նաեւ մարդատար ավտոմեքենաների համար` 5 ուղեւորից ավելի փոխադրող վարորդը պետք է ուղեւորների ցանկը ներկայացնի սահմանապահներին»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում