Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ձորաղբյուրում բնակիչները փակել են գլխավոր ճանապարհը՝ խմելու ջրի բացակայության պատճառով

29 Օգոստոսի, 2025

default.jpg

Օգոստոսի 29-ին լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում։ Լուսանկարիչ Գագիկ Շամշյանի տվյալներով՝ գյուղի ավելի քան 200 բնակիչներ ի նշան բողոքի փակել էին գլխավոր ճանապարհը՝ խաչմերուկը ամբողջությամբ կաթվածահարելով։

Բողոքավորներն «SHamshyan.com»-ին հայտնել են, որ 4 օր է չեն ստանում խմելու ջուր։ «Էլ չգիտենք՝ ում դիմենք, որ կառույցը մեզ թիկունք կլինի։ Ամառվա այս տապին առանց ջրի մնացել ենք։ Դիմել ենք տարբեր ատյանների, բայց մեկը մյուսի վրա է գցում։ Հիմնական պատասխանատուն «Վեոլիա ջուրն» է, որը մեր գլխին ավելի շատ պատուհաս է դարձել, քան օգուտ է տալիս։

21-րդ դարն է, բայց մենք կարծես քարե դարում ենք ապրում։ Նախկինում կիսատ-պռատ էին տալիս, իսկ վերջին 4 օրերին ընդհանրապես ջուր չի եղել։ Ասում են՝ որակ են ապահովում, բայց սա որակի ապահովում չէ։ Տներում կան նորածիններ, անչափահասներ ու ավագ սերնդի մարդիկ, ովքեր միշտ ջրի ու հիգիենայի կարիք ունեն։ Ամբողջ Ձորաղբյուրը ջրի կարոտ է մնացել։

Այս պահին մենք կտրուկ միջոցների չենք դիմում, բայց եթե դրա անհրաժեշտությունը լինի, թող «Վեոլիա ջուրը», Կոտայքի մարզպետարանը և մյուս կառույցները իմանան, որ գյուղ կանգնի, գերան կկոտրի։

Բնակիչները իրականացրին բողոքի ակցիան մոտ 2 ժամ, որի ընթացքում ժամանեց Ձորաղբյուրի վարչական ղեկավարը՝ բանակցությունների․ արդյունքում բողոքի ակցիան ժամանակավոր դադարեցվեց։ Սակայն բնակիչները զգուշացրին, որ եթե 1-2 օրվա ընթացքում խնդիրը չկարգավորվի, դիմելու են ավելի կտրուկ միջոցների։