Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Վայոց ձորի մարզում ցեմենտ տեղափոխող «Shacman» մակնիշի կցորդիչով բեռնատարը բախվել է նախ բետոնե, ապա երկաթե արգելապատնեշներին և կոտրել դրանք

27 Օգոստոսի, 2025

8027664a5ddb5558fbeb39a629c230fa_1756311387.webp

Օգոստոսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 147 կմ հատված Արարատի մարզի բնակիչ 41-ամյա Գոռ Գ․-ն իր վարած «Shacman» մակնիշի ցեմենտով բարձված կցորդիչով բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, կոտրել դրանք, ապա երկաթե արգելապատնեշներին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վայքի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացրել հերթապահություն։

Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

%post_link%