Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Երևանում «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել. կա տուժած

27 Օգոստոսի, 2025

9fc21b737866a890a852e6edf6a8e261_1756294284-e1756300380489.webp

Այսօր՝ օգոստոսի 27-ին, հրդեհի բռնկումով պայթյուն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչութան Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բագրատունյաց-Արշակունյաց պողոտայի խաչմերուկում՝ ժողովրդին ավելի շատ հայտնի Բանվորի արձանի հարևանությամբ, ավտոմեքենա է պայթել և հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում. այն բռնկվել է, ինչի հետևանքով վարորդը այրվածքներով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Պարեկներն ու համայնքային ոստիկանները պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը: Պայթյունի հետևանքով վնասվել է ճանապարհով ընթացող «Mercedes» մակնիշի ավտոմեքենա:

%post_link%