Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ջրվեժ գյուղի արտադրամասի տարածքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

25 Օգոստոսի, 2025

%D5%80%D5%80-%D5%86%D4%B5%D5%90%D5%94%D4%BB%D5%86-%D4%B3%D5%88%D5%90%D4%BE%D4%B5%D5%90%D4%BB-%D5%86%D4%B1%D4%BD%D4%B1%D5%90%D4%B1%D5%90%D5%88%D5%92%D4%B9%D5%85%D4%B1%D5%86-%D5%93%D5%90%D4%BF%D4%B1%D5%90%D4%B1%D5%90-%D4%BE%D4%B1%D5%8C%D4%B1%D5%85%D5%88%D5%92%D4%B9%D5%85%D5%88%D5%92%D5%86-1.jpg

Օգոստոսի 25-ին` ժամը 16։57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ջրվեժ գյուղի արտադրամասերից մեկի տարածքում։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ԵՓՎ և ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման հերթապահ խմբերը, Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի քիմիկ-հետախույզը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ։

Օգնության են մեկնել Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս վեց մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։17-ին։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

%post_link%