Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կան տուժածներ և մեկ զոհ

11 Օգոստոսի, 2025

516272755_747571888238916_1113034382440264713_n.jpg

Օգոստոսի 10-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սեբաստիայի փողոցի թիվ 188 շենքի մոտակայքում բախվել են «Opel», «Chevrolet», «Mitsubishi» և «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաները․ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է։

Փրկարարները «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դին մոտեցրել են դի տեղափոխող մեքենային, իսկ ուղևորին` շտապօգնությանը, ով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

«Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն, «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները տեղափոխվել են բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են «Chevrolet», «Mitsubishi» և «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը։

%post_link%