Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Երևանում արտակարգ իրավիճակ․ «Արմենալ» ՓԲԸ-ի տարածքում 34-ամյա տղամարդը ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»

19 Հունիսի, 2025

Հունիսի 13-ին արտակարգ դեպք է եղել Երևանում։ Ժամը 12:25-ի սահմաններում Հայաստանի Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում տեղեկություն ստացվեց, որ շտապօգնության թիվ 14 խումբը «այրում ջերմային այրվածք էլեկտրական աղեղի բոցով դեմքի զույգ վերին վերջույթների շրջանում, 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճան, 8 տոկոս մարմնի մակերես» ախտորոշմամբ տեղափոխել է քաղաքացի «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։

Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի, օպերատիվորեն հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի ղեկավարությամբ։

Հիվանդանոցում պարզ է դարձել, որ տուժածը Երևանի բնակիչ 34-ամյա Վազգեն Դ․-ն է, ու նրա ընկերն ասել է ոստիկաններին, որ այդ օրը Գրիբոյեդով փողոցի 25 հասցեում գտնվող «Արմենալ» ընկերության տարածքում բարձր լարման աղեղի ապամոնտաժման ընթացքում ինդիկատորի խանգարման պատճառով կարճ միացում տեղի ունեցավ, ինչի արդյուքնում Վազգեն Դ․-ն ստացել է նշված վնասվածքները։

Դեպքի կապակցությամբ ոստիկանության Արաբկիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք հանձնվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։

Ֆոտոռեպորտաժ՝ Գագիկ Շամշյան