Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Փաշինյանի վարքի վրա աչք են փակել, Համբարձումյանին՝ տուգանել

24 Հուլիսի, 2025

default.jpg

«Հրապարակ» թերթը գրում է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որն աչք է փակել Նիկոլ Փաշինյանի անթույլատրելի խոսքի ու վարքի վրա, անցել է ընդդիմադիրներին տուգանելուն։

Օրեր առաջ 300 հազար դրամով տուգանել են Մասիս համայնքի ընդդիմադիր ղեկավար Դավիթ Համբարձումյանին, որը «Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թեկնածուն է։

Հանձնաժողովը հիմք է ընդունել մի հոդված, որտեղ գրված է, որ Մասիսի համայնքապետարանը 384 մլն դրամի պայմանագիր է կնքել ավագանու անդամ Կարեն Արամայիսյանի հոր ու եղբոր ընկերության հետ։

ԿԿՀ-ն գտել է, որ կա շահերի բախում, քանի որ Արամայիսյանը 2021թ. ընտրություններին մասնակցել է «Դավիթ Համբարձումյան» դաշինքով եւ այժմ ավագանու անդամ է։

Ըստ հանձնաժողովի՝ Համբարձումյանը պարտավոր էր շահերի բախման  մասին գրավոր հայտարարություն ներկայացնել իրենց, ինչը չի արել։ Համայնքապետի փաստաբան Տիգրան Աթանեսյանը մեզ ասաց, որ այդ հարցով սկսել են զբաղվել համայնքապետարանի իրավաբանները` նրանք բողոքարկելու են այդ որոշումը։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում