Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Վախեցել են, որ Տաշիրից Երևան կգան՝ Սամվել Կարապետյանին աջակցելու

19 Հունիսի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ  Սամվել Կարապետյանի ծննդավայր Տաշիր քաղաքից դեպի Երեւան եկող ճանապարհի վրա ճանապարհային ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացրել, բազմաթիվ ոստիկանական մեքենաներ են շրջել, ստուգել են դեպի Երեւան գնացող բազում մեքենաների, ուղեւորներից ճշտել՝ ուր են գնում, ինչ նպատակով:

Փաշինյանը Կարապետյանի դեմ գործի է դրել պետական ողջ մեքենան, ըստ ամենայնի` վախեցել է, որ Կարապետյանի հայրենակիցները կշտապեն Երեւան՝ ի աջակցություն նրա բողոքի ձայն կբարձրացնեն:

Նշենք,որ երեկ հարյուրավոր քաղաքացիներ Կարապետյանի որդու եւ դստեր կոչով հավաքվել էին դատարանի առջեւ եւ պահանջում էին անհապաղ ազատ արձակել գործարարին»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում