Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Նախընտրական պայքար չկա

19 Հուլիսի, 2025

default.jpg

«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 20-ին տեղի կունենա «Քաղպայմանագիր» կուսակցության հերթական համագումարը, որի ընթացքում նաեւ ՔՊ նոր վարչություն կընտրվի։

Վարչության անդամի 42 թեկնածու է առաջադրվել, որոնք պայքարելու են 20 տեղի համար, սակայն, ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ, ըստ իշխանական մեր աղբյուրների, թեկնածուների միջեւ կենաց-մահու պայքար չի ընթանում։

Շարքայինները հասկացել են, որ ոչ թե համագումարի մասնակից 1000 պատվիրակներն են իրենց ընտրելու, այլ՝ «շեֆը»՝ Նիկոլ Փաշինյանը, եւ նրանց բոլոր գործողությունները նրան գոհացնելուն են միտված։

Թեկնածուներին շշուկներ են հասել, որ Նիկոլ Փաշինյանն իր հավատարիմների միջոցով պատվիրակներին փոխանցել է, թե «ինչպիսի վարչություն» է ուզում տեսնել, ուստի արդեն գիտեն` ում ընտրել, ում` ոչ։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում