Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Մասիսի ողբերգական ավտովթարի վայրում «մարդաբոյ» փոսը ասֆալտապատեցին. ֆոտոռեպորտաժ

15 Հուլիսի, 2025

354ec535fbfefba4f298812fcba0aa0e_1752605907.webp

Ողբերգական ավտովթար Մասիսում. մահացել է 1 անձ, 3-ը վիրավորվել են

Այսօր՝ հուլիսի 15-ին, Արարատի մարզի Մասիս քաղաքում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել։ Դեպքը տեղի է ունեցել ժամը 04:30-ի սահմաններում Երևանյան փողոցում, որտեղ բախվել են «ՎԱԶ 2106» և «Ford Transit» ավտոմեքենաներ։

Ավտովթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի` տարբեր աստիճանի վնասվածքներով, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Քաղաքացիների և «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության թիմի կողմից վիրավորներին տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն։

Փոսն է դարձել վթարի պատճառ. քաղաքապետը միջամտել է

Վթարի վայրում հավաքվածները նշել են, որ պատահարի հիմնական պատճառը ճանապարհին գտնվող լցված խճաքարով փոսն է, որը չի ասֆալտապատվել ավելի քան 10 օր: Ըստ նրանց, «Ford Transit»-ը փորձել է շրջանցել փոսը, ինչի հետևանքով դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «ՎԱԶ 2106»-ին։

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հանձնարարականով պարզվել է փոսը լցնող ընկերությունը, որը պարտավորեցվել է մեկ ժամվա ընթացքում ամբողջությամբ ասֆալտապատել խնդրահարույց հատվածը։

Փրկարարական և ստուգողական գործողություններ

Դեպքի վայր են ժամանել.

  • Փրկարար ծառայության Մասիսի հրշեջ ջոկատ՝ Բագրատ Դանիելյանի գլխավորությամբ
  • Հատուկ նշանակության փրկարարական կենտրոնի թիվ 4 խումբ՝ Արթուր Սարգսյանի գլխավորությամբ
  • Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի աշխատակազմ
  • Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյան
  • Քննչական կոմիտեի խումբ՝ Տիգրան Շոխոյանի գլխավորությամբ

Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով դուրս են բերել մահացածին մեքենայից, այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները։ Քննիչ Ռոման Սմոյանի որոշմամբ վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տուժածների և վարորդների ինքնությունը պարզման փուլում է։

Ըստ վկաների, մահացածը «ՎԱԶ 2106»-ի վիրավոր վարորդի կինն է։


Լուսանկարն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի վճռով։