Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Խոշոր հրդեհ Երևանում․ կրակն ու ծուխը տեսանելի են 1 կմ հեռավորությունից՝ Թբիլիսյան խճուղու հարակից տարածքում»

14 Հուլիսի, 2025

b24e037f8bedecb71640a561001d6d66_1752522669.webp

**Խոշոր հրդեհ Երևանում. տարածքը սահմանազատել են պարեկները**

Այսօր՝ հուլիսի 14-ին, Երևանում խոշոր հրդեհ է բռնկվել։ Ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացել Թբիլիսյան խճուղու հարակից մոտ 2000 քմ խոտածածկ տարածքի հրդեհի մասին։

Տեղում արագ արձագանքել են Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի 2 մարտական հաշվարկ։ Օգնության են հասել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ժորա Հովհաննիսյանն ու Հակոբ Կարապետյանը։ Հրդեհի մարմանը մասնակցել են նաև տեղի բնակիչներ։

Հրդեհի պատճառը պարզվում է։

**Ծանուցում.** Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի վճռով։